ԱԳՆ-ից դեռևս չեն հայտնում՝ սպասվու՞մ է Նալբանդյան-Դավութօղլու հանդիպում

15:54 • 11.12.13

Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի հայտնում, թե արդյո՞ք վաղը սպասվում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում:


Հիշեցնենք, որ վաղը Հայաստան կժամանի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:


Tert.am-ի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ վաղվա միջոցման օրակարգի մասին լրացուցիչ կհայտնեն: