Սամվել Բալասանյանն ընդունել է Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը

15:44 • 11.12.13

Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարչելլո Ռիզիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։


Հանդիպման մեկնարկին Սամվել Բալասանյանը ողջունել է իտալացի գործընկերոջը և համառոտ ներկայացրել Գյումրիում տեղ գտած հայ-իտալական համագործակցության որոշ մանրամասներ, ինչպես նաև հույս հայտնել, որ փոխադարձ այցերը և ստորագրվելիք հուշագիրը կնպաստեն երկու քաղաքների միջև տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը:


Պատասխան խոսքում Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին կարևորել է երկու ժողովուրդների հոգևոր կապը` նշելով, որ Նարդո քաղաքի պահապան սուրբը Գրիգոր Լուսավորիչն է, և այս հանգամանքը ավելի է ջերմացնում հայ-իտալական կապը: Քաղաքապետ Ռիզին նշել է նաև, որ շատ տպավորված է Հայաստանով և հատկապես՝ Գյումրի քաղաքի գեղեցկությամբ, ինչպես նաև իր հայ գործընկերների երկկողմ հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ:


Այնուհետև ստորագրվել է Գյումրի և Նարդո քաղաքների միջև համագործակցության մասին հուշագիր, որը ներառում էր համագործակցային այսպիսի ուղղություններ, ինչպիսիք են` զբոսաշրջությանը, քաղաքաշինությանը, ռեստավրացիոն շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն: Նշված ոլորտներում կարևորվում է ինչպես փորձի փոխանակման, այնպես հնարավոր ներդրումների հարցը: Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի համատեղ մամլո ասուլիսը: