ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

16:56 • 11.12.13

Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է երկարաձգել կառույցի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետը մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 30։

 

Ինչպես տեղեկացնում է դաշինքի կայքէջը, այդ որոշումը կայացվել է, որպեսզի նա կարողանա կազմակերպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-5-ին, Հյուսիսային Ուելսում։

 

Անդերս ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի 12-րդ գլխավոր քարտուղարն է։ Նա պաշտոնը ստանձնել է 2009թ.-ի օգոստոսին։