Նորվեգիան հանցագործներին ազատազրկելու համար կարող է վարձակալել շվեդական բանտեր
Նորվեգիայում բանտախցերի պակասի պատճառով հանցագործները շարունակում են մնալ ազատության մեջ: Շվեդիան պատրաստակամություն է հայտնել օգնել իր հարևանին, որովհետև իրենց երկրում բանտախցերը դատարկ են: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Local-ին:
Նորվեգիայի արդարադատության նախարար Անդերս Անունդսենը հայտարարել է, որ իրավախախտներն գալիք տարվանից կսկսեն պատիժը կրել շվեդական բանտերում: Անունդսենը բանտերի վարձակալության առաջարկով դիմել է իր շվեդ գործընկերուհի Բեաթրիս Ասկին:
Այս տարի Շվեդիայում փակվել է 4 բանտ՝ երկրում բանտարկյալների թվի կրճատման պատճառով: Նման իրավիճակը կարող է օգտավետ լինել 2 երկրների համար: Ըստ նորվեգական ոստիկանության տվյալների՝ երկրում կա մոտ 1.200 հանցագործ, որոնց տեղ է պետք բանտում:










