Օլիմպիական Սոչիում բողոքի համար նախատեսված գոտիներ կլինեն
«Օլիմպիադա - 2014»-ից առաջ հանրահավաքներն ու ցույցերն արգելելու մասին ՌԴ նախագահի որոշումից 3 ամիս անց, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ այդ խաղերի ժամանակ հատուկ գոտիներ կգործեն` ցույցերի համար, հայտնում է The USA Today-ը:
Նա չի մանրամասնել, թե որտեղ են լինելու այդ գոտիները կամ ովքեր են ստեղծելու դրանք, սակայն նշել է, որ դրանք մարդկանց թույլ են տալու իրենց կարծիքը կամ բողոքը հայտնել:
Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Սոչիի օլիմպիադայում չի լինի խտրականություն` ըստ սեռական կողմնորոշման, որի դեմ սահմանափակումների համար Ռուսաստանի իշխանությունները խիստ քննադատության էին ենթարկվել:
Միևնույն ժամանակ միասեռականների իրավունքների All Out միջազգային խումբն արձանագրել է, որ ՄՕԿ-ի ճնշման տակ Ռուսաստանը կարող է տեղի տալ, իսկ ՄՕԿ-ն իր հերթին կարող է հասնել անգամ օրենքների չեղարկման:










