Ամերիկացի դերասանուհին խոստովանել է, որ Օբամային ու Բլումբերգին թունավոր նյութով նամակներ է ուղարկել
Ամերիկացի նախկին դերասանուհի Շենոն Գես Ռիչարդսոնը խոստովանել է իրավապահ մարմիններին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցին (թունավոր նյութ) պարունակող նամակներ է ուղարկել։
Ինչպես հայտնում է Лента-ն, Associated Press-ին հղումով, Ռիչարդսոնն իր մեղքն ընդունել է Տեխաս նահանգի դաշնային դատարանում։ Այժմ կնոջը սպառնում է 18 տարվա ազատազրկում։
Հայտնի է, որ ռիցինով նամակներն ուղարկվել են պաշտոնյաներին 2013թ. մայիսին. դրանցում սպառնալիքներ են եղել ամերիկացիների՝ զենքի ազատ կրման իրավունքի սահմանափակման վերաբերյալ։
35-ամյա Ռիչարդսոնը 6 երեխաների մայր է. նա նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում։










