Կողոպուտ իտալական ձևով. Հռոմի H&M խանութից 60.000 եվրո են տարել
Հռոմի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկուշաբթի թալանել են H&M ընկերության վերջերս բացված խանութը։ Անվտանգության աշխատակցի հագուստով տղամարդը, խանութի աշխատակցին զենքով սպառնալով, դրամարկղից տարել է ավելի քան 60 հազ. եվրո, հայտնում է buro247.ru-ն։
Շվեդական բրենդը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է. «Ոչ ոք չի տուժել՝ ոչ հաճախորդները, ոչ խորհրդատուները։ H&M ընկերության համար դա ամենակարևորն է։ Այս պահին մենք չենք կարող բացահայտել կողոպուտին վերաբերող մանրամասները»։










