Հնդկաստանում վերականգնվել է միասեռականների վերաբերյալ արգելքը

12:33 • 11.12.13

Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշել է չեղյալ համարել 2009թ. կայացրած վճիռը՝ վերականգնելով միասեռ հարաբերությունների վերաբերյալ նախկինում գործող արգելքը, հայտնում է Газета-ն՝ BBC-ին հղումով։

 

Մի քանի քաղաքական ու կրոնական խմբեր դիմել են դատարան, որպեսզի այն վերականգնի 2009թ. չեղյալ հայտարարված օրենքը։

 

Այժմ միասեռ հարաբերությունները «բնությանը դեմ հանցագործություն» են դիտարկվում ու պատժվում են մինչև 10 տարի ազատազրկմամբ։