Ուկրաինան և Հայաստանն արժանի են իրապես անկախ լինելու. Սերժ Թանկյան
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ուկրաինան և Հայաստանը, ինչպես նաև բոլոր նախկին խորհրդային երկրներն արժանի են իրապես անկախ լինելու՝ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլև Արևմուտքի հաշվարկված և շուկայական մանիպուլյացիաներից»,-Facebook-ի իր էջում գրել է System of a Down խմբի մեներգիչը:










