Պայթյուն Շիրվանզադեի փողոցում (թարմացված)
11.46
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետևանքով: Փլուզում տեղի չի ունեցել, զոհեր և տուժածներ չկան:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
11.04
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










