Մայք Թայսոնին թույլ չեն տվել մուտք գործել Մեծ Բրիտանիա
Բոլոր այն լոնդոնցիները, ովքեր ցանկանում էին նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ինքնագիրը ստանալ իր նոր լույս տեսած «Անվիճելի ճշմարտություն» ինքնակենսագրական գրքի հետ, հիասթափված են, գրում է «Комсомольская правда»-ն։
Նախկին սկանդալային չեմպիոնին թույլ չեն տվել մուտք գործել Մեծ Բրիտանիա։ Ընդ որում՝ իշխանությունները գործել են օրենքի շրջանակում, որն արգելում է երկիր մուտք գործել ավելի քան 4 տարի ազատազրկված անձանց։
HarperCollins հրատարակչությունում, որը հրատարակել է Թայսոնի ինքնակենսագրությունը, խոստովանել են, որ ոչինչ չեն իմացել օրենքի մասին։
Նախկին չեմպիոնը ստիպված է եղել շտապ փոխել պլանները։ Լոնդոնի փոխարեն նա կմեկնի Փարիզ։










