Թբիլիսիի քաղաքապետարանը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով
Այսօր երեկոյան Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում գտնվող քաղաքային խորհրդի շենքն ի նշան «Եվրամայդանի» հետ համերաշխության կլուսավորվի Ուկրաինայի պետական դրոշի գույներով, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:
Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի Կիևի ցուցարարներին աջակցող հերթական ակցիան:
Երթի մասնակիցները դեղին և կապույտ հագուստով Մեծ համերգային դահլիճի շենքի մոտից կուղղվեն դեպի «Վարդերի հեղափոխության» հրապարակ:










