«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել կայծակի հարվածի հետևանքով

10:16 • 11.12.13

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլ-Սպահան (Իրան) չվերթն է իրականացնելիս եղել, հարկադիր վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով, տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը։

 

Լրատվամիջոցի տվյալներով, երբ ինքնաթիռն օդ է բարձրացել, օդաչուն դիսպետչերին հաղորդել է, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել։

 

Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանում։
 

Հաղորդվում է, որ օդանավը կայծակի հարվածից զգալի վնասվել է։