Ուկրաինան Ռուսաստանի հետ չի քննարկելու Մաքսային միությանն անդամակցության հարցը. Ազարով
Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված ռուս-ուկրաինական միջպետական նիստի ընթացքում Մաքսային միությանն անդամակցության հարց չի քննարկվելու, տեղեկացնում է Взгляд-ը։
«Մաքսային միության հարցով որևէ խոսակցություն չի լինելու, ոչ մի փաստաթուղթ կառավարությունը չի պատրաստելու»,-հայտարարել է վարչապետը։
Նա նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են երկկողմ առևտրի ընդլայնմանը։ «Մենք այժմ մոտ ենք այդ հարցերի լուծմանը»,-ասել է Ազարովը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը։










