Ուրուգվայը դարձել է առաջին երկիրը, որտեղ օրինականացվել է մարիխուանայի վաճառքը. ուրուգվայցիները տոնում են դա (լուսանկարներ)
Ուրուգվայը դարձել է միակ երկիրն աշխարհում, որտեղ օրինականացվել է մարիխուանայի կիրառությունը: Երկրում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս թմրանյութի արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` անցյալ գիշեր մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնում հարյուրավոր կանեփասերներ տոնախմբել և հրավառություն են կազմակերպել` նշելով օրենքի ընդունումը:
Օրենքը թույլատրում է մարիխուանա տեսակի թմրանյութի մեծամասշտաբ բաշխումը և անհատների կողմից փոքր քանակությամբ աճեցումը: Նշվում է, որ աճեցման գործընթացը խստորեն վերահսկվելու է երկրի ձախաթև կառավարության կողմից:














