ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դադարեցրել են աջակցությունը «Սիրիական ազատ բանակին»
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դադարեցնում են «Սիրիական ազատ բանակին» աջակցության ծրագիրը, քանի որ հայտնի է դարձել, որ «Իսլամական ճակատի» գրոհայինները գրավել են ՍԱԲ-ին պատկանող զենքի խոշոր պահեստները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Նշվում է, որ օգնության ծրագիրը դադարեցվել է, որպեսզի օտար ձեռքերում զենք չհայտնվի:
Սիրիական ազատ բանակի առաջնորդ Լուայ Մեքդադը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կփոխեն իրենց որոշումը:










