Բրազիլիայում հեղեղումների պատճառով տարհանվել է 2.000-ից ավելի ընտանիք

09:54 • 12.12.13

Վերջին 2 օրերին բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում հեղեղումներ են, ինչի հետևանքով տարհանվել է 2.000-ից ավելի ընտանիք, առնվազն 2 մարդ զոհվել է։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, հորդառատ անձրևները սկսվել են երեքշաբթի երեկոյան, ինչի հետևանքով ջրի տակ են անցել Ռիոյի որոշ գլխավոր փողոցներ. դա հանգեցրել է տրանսպորտային կոլապսի։

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ եղանակային վատ պայմանների պատճառով ավելացել է փողոցային գողությունների թիվը։
 

Օդերևութաբանները հայտնել են, որ ընդամենը 10 ժամվա ընթացքում քաղաքում տեղացել է ամսական տեղումների ողջ նորման։ Նրանք կանխատեսում են, որ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև կիրակի։