Քլինթոնը խորհուրդ է տվել Ուկրաինայի կառավարությանը գնալ Մանդելայի ճանապարհով

10:00 • 12.12.13

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է հիշի, թե ինչպես է գործել Հարավաֆրիկյան Հանրապետության ութերորդ նախագահ Նելսոն Մանդելան և ուժի փոխարեն ընտրի մարդկանց հետ երկխոսությունը, գրում է Взгляд-ը:

 

Twitter-ի իր միկրոբլոգում նախկին պետքարտուղարը գրել է, որ նոր է վերադարձել Մանդելայի հոգեհանգստյան արարողությունից և այժմ անհանգստությամբ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

 

Դրա առնչությամբ Քլինթոնը գրել է, որ «Ուկրաինայի կառավարությունը պետք է գնա Մանդելայի ճանապարհով և ընտրի մարդկանց հետ երկխոսությունը, այլ ոչ թե ուժ կիրառի»: