Եվրոպական դատարանը հավասարեցրել է միասեռ ու ավանդական ամուսնությունները
Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները: Դատարանի որոշումը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն, գրում է lenta.ru-ն:
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, դատարանը որոշում է ընդունել ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեի հայցի առիթով: Նրան մերժել էին դրամական բոնուսներ տալ, որոնք նախատեսված են բոլոր ընտանեկան զույգերի համար, երբ նա «համերաշխության մասին քաղաքացիական համաձայնագիր» է կնքել իր տղամարդ զուգընկերոջ հետ:
Համերաշխության մասին քաղաքացիական համաձայնությունը, համաձայն ֆրանսիական օրենքների, պայմանագիր է, որը կնքվում է երկու անձանց միջև կյանքը միասին կազմակերպելու համար:
Դատարանը Հեի գործով իրավիճակը ճանաչել է «սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության» դեպք: Դատարանի ներկայացուցիչը նշել է, որ որոշումը նշանակում է նոր իրավական չափանիշի ներմուծում Եվրամիության բոլոր երկրների համար:










