Եվրախորհրդարանը պատվիրակություն է ուղարկելու Ուկրաինա
Եվրախորհրդարանը մտադիր է հնարավորինս շուտ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ նման առաքելության հնարավոր ժամկետները դեռևս պարզ չեն:
Եվրախորհրդարանի «կանաչների» խմբակցության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ ԵՄ-ն այս պահին չի կարող Ուկրաինան թողնել բախտի քմահաճույքին: Նա նշել է, որ անհրաժեշտ է որոշակի քայլերով պահպանել Ուկրաինայի պրոեվրոպական շարժումը, ինչպես օրինակ՝ վիզային համակարգի թեթևացումը:
Ըստ Deutsche Welle-ի՝ Եվրախորհրդարանի որոշման մեջ նշվում է, որ ԵՄ երկրների կառավարությունները գալիք շաբաթ կայանալիք գագաթնաժողովին «հստակ քաղաքական ազդակ» պետք է ուղարկեն Ուկրաինային, որ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:










