Եվրապառլամենտը խորհրդարանական հանձնաժողովին թույլատրել է հարցեր ուղղել Էդուարդ Սնոուդենին

23:21 • 12.12.13

Նախագահների խորհուրդը, որը Եվրապառլամենտի ղեկավար մարմինն է և որի կազմի մեջ մտնում են խմբակցությունների ղեկավարներն ու Եվրապառլամենտի նախագահը, դեկտեմբերի 12-ին քաղաքացիական ազատությունների, արդարության և ներքին հարցերով խորհրդարանական հանձնաժողովին թույլատրել է հարցեր տալ ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուրադ Սնոուդենին:


Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է խորհրդարանական խմբերից մեկի աղբյուրը՝ դա դժվար թե տեղի ունենա հաջորդ շաբաթվա ընթացքում:


Դեկտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի կունենա հանձնաժողովի նիստը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ առայժմ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք Սնոուդենը կհամաձայնի պատասխանել պատգամավորների հարցերին: