Ռուսաստանը ցանկանում է կարճ ժամկետում վերջ տալ Գազայի շրջափակմանը

13:11 • 12.12.13

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 35 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ Իսմայիլ Հանիայի հետ, ինչից հետո Մոսկվան կոչ է արել կարճ ժամկետում վերջ տալ Գազայի հատվածի շրջափակմանը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, Լավրովը ևս մեկ անգամ հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը պաղեստինա-հրեական հակամարտության վերաբերյալ՝ ասելով, որ պաղեստինցիներն անկախ պետության ստեղծման իրավունք ունեն։

 

«Համաս» խմբավորումը սկսել է ղեկավարել Գազան ու պաղեստինյան այլ տարածքներ 2007թ. ի վեր, ինչից  հետո Իսրայելը ցամաքից, ծովից ու երկնքից շրջափակել է Գազան։ Այդ պատճառով պաղեստինցիները ստիպված են եղել ստորգետնյա թունելներ փորել սահմանի այն կողմից անհրաժեշտ իրեր ներկրելու համար։