Մեծ Բրիտանիայում սայենթոլոգիան կրոն է ճանաչվել

01:30 • 12.12.13

Լոնդոնի գերագույն դատարանը սայենթոլոգիան կրոն է ճանաչել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Համապատասխան որոշումը կայացվել է 25-ամյա Լուիզա Հոդկինի հայցը քննելիս: Վերջինս պահանջում էր բրիտանական իշխանություններից՝ պաշտոնական ճանաչել իր ամուսնությունը, որը կատարվել է սայենթոլոգիական եկեղեցում:


Արդյունքում՝ Գերագույն դատարանի 5 դատավորներ հաստատել են, որ սայենթոլոգիան կրոն է, իսկ նրա պաշտոնական տարածքները՝ հոգևոր սպասավորության վայր: