IKEA-ն վաճառքից հետ է կանչում մանկական էլեկտրական լամպերը՝ երեխայի մահից հետո

10:19 • 12.12.13

IKEA ընկերությունը վաճառքից հետ է կանչում երեխաների համար նախատեսված միլիոնավոր SMILA էլեկտրական լամպեր, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Այդ ապրանքը վաճառվում էր վերջին 14 տարիների ընթացքում:

 

Կորպորացիայի նման որոշման պատճառ է դարձել երեխայի մահը, որը խաղացել է լամպի էլեկտրական լարի հետ և իրեն խեղդել դրանով:

 

Եվս մի երեխա նմանատիպ իրավիճակում լուրջ վնասվածք է ստացել:

 

Ընդամենը երեք տարվա ընթացքում վաճառվել է տասնյակ միլիոնավոր նման լամպ: