Բրիտանիայում Jaguar մեքենայի մեջ 65 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել (լուսանկարներ)
Բրիտանական Էսսեքս կոմսության Ռոմֆորդ շրջանում իրավապահները Jaguar մեքենայում 198 կգ հերոին են հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը։
Խուզարկության արդյունքում պարզվել է, որ շքեղ փոխադրամիջոցի տարբեր մասերում՝ նստատեղերի մեջ, թափարգելում, անիվներում ու շարժիչում, ընդհանուր առմամբ եղել է 65 մլն դոլարի թմրամիջոց։
Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել, ձերբակալվել է 2 մարդ՝ թմրանյութերի մատակարարման մեղադրանքով։


















