Ճապոնացին 185.000 դոլար է գողացել 120 կատվի պահելու համար
Ճապոնիայի բնակիչը մի տարվա ընթացքում 32 տուն է թալանել՝ տանելով 185 հազար դոլար, իր կատուներին չոր կերի փոխարեն թարմ ապրանքներով կերակրելու համար, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Channel News Asia-ին:
Ոստիկանությունում ճապոնացին պատմել է, որ գողացել է գումար և թանկարժեք իրեր և օրական 250 դոլար ծախսել կենդանիների համար:
«Ես ինձ երջանիկ էի զգում, երբ կատուները քսմսվում էին այտիս»,- ասել է նա ոստիկանության աշխատակցին:
Գործազուրկ տղամարդու տանն ապրում է միայն մի կենդանի: Նա նաև կերակրել է իր թաղամասում ապրող մոտ 120 կատվի:










