Պայթյուն Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

11:24 • 12.12.13

Աֆղանստանի մայրաքաղաքում արտասահմանյան զինուժի գրասենյակի մոտ` ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RT-ն։

 

Reuters-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել դեսպանատնից մի քանի մետր հեռու:

 

Ականատեսները հայտնել են, որ պայթյունի ահազանգ է հնչել նաև ԱՄՆ դեսպանատանը:

 

Տեղի ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել պատահաբար, Աֆղանստանի անվտանգության ուժերի քարտուղարությունում:

 

Նախօրեին Քաբուլի միջազգային օդանավակայանում գերմանացիները դարձել էին մահապարտ ահաբեկչի թիրախ: