Ջոն Քերին նշել է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ նշել է ծննդյան 70-ամյակը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Պետքարտուղարի ծննդյան օրը նշելը ներառված է եղել ԱՄՆ պետքարտուղարության երեկվա օրակարգում։ Այնտեղ նշվել է, որ Քերին ծննդյան օրը նշելու է ընկերների և գործընկերների մասնակցությամբ։
Ծննդյան տոնակատարությանը մասնակցել է նաև Ջոն Քերիի նոր շունը՝ Բենը։
Վաղ առավոտյան պետքարտուղարության աշխատակիցները շնորհավորել են ղեկավարին՝ նրան մեծ տուփով շոկոլադապատ լորամիրգ (դա նրա հայրենի Մասաչուսեթս նահանգում ամենասիրելի աղանդերն է) և թխվածքաբլիթներ նվիրելով։











