Կիևը շուտով կստորագրի Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ. Ուկրաինայի փոխվարչապետ
Ուկրաինան շուտով Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ այս մասին Ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուրկաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:
Իսկ եվրոպական հանձնակատար Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն և Ուկրաինան պայմանավորվել են բանակցություններ վարել առանց Ռուսաստանի:
Բրյուսելյան դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է գործակալությանը, որ համաձայնագիրը կստորագրվի գալիք տարվա գարնանը կայանալիք երկկողմ սամմիթում:










