Հարավային Կորեայում համակարգչային խաղերը կարող են հավասարեցվել թմրադեղերին և ալկոհոլին
Հարավային Կորեայի խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որով համակարգչային խաղերը հավասարեցվում են թմրադեղերին և ալկոհոլին: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով AP-ին:
Հարավային Կորեայի կառավարությունը խաղացողների վրա ուշադրություն էր դարձրել դեռևս 2011 թվականին, երբ հրապարակվել էին հետազոտության տվյալներ. նշվում էր, որ 10-19 տարեկան կորեացիների 2%-ը համակարգչային խաղերից բուժվելու կարիք ունի:
Օրենքի հաստատման դեպքում համակարգչային խաղերի արտադրությունը գոյատևման շանսեր չի ունենա, ինչի համար երկրի այս ոլորտի խոշոր կազմակերպությունները միավորել են ջանքերը օրենքի կողմնակիցների դեմ պայքարելու համար:










