Հաղորդավարուհու տեսքի պատճառով Իրանում դադարեցվել է վիճակահանության հեռարձակումը
Բրազիլիայում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության հեռարձակումն Իրանում դադարեցվել է հաղորդավարուհու բաց հագուստի պատճառով, հայտնում է Interfax-ը:
Ավելին` հանվել են բոլոր դրվագները, որոնցում երևում է արարողության հաղորդավարուհի Ֆերնանդա Լիման, որն իրանական հեռուստատեսության ղեկավարության կարծիքով՝ չափազանց բաց զգեստով է ներկայացել:
Իրանցի ֆուտբոլասերները մեղադրանքներ են տեղացել հաղորդավարուհու հասցեին, իսկ սոցկայքերում առաջարկել են, որ նրան առհասարակ հիջաբ` մուսուլմանական գլխաշոր, հագցնեն:
Վիճակահանությամբ Իրանի հավաքականը հայտնվել է F խմբում, որտեղ կխաղա Արգենտինայի, Նիգերիայի, Բոսնիա և Հերցեգովինայի թիմերի հետ:










