Մադուրոն հայտնի ամերիկացի ռեժիսորի հետ զրուցել է Չավեսի մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հանդիպել է հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վենեսուելական իշխանություններին։
Կնոջ հետ Մադուրոն ցույց է տվել ռեժիսորին այն վայրը, որտեղից նախորդ տարվա դեկտեմբերին նախկին նախագահ Ուգո Չավեսը դիմել էր ժողովրդին։ Մադուրոն կիսվել է նաև իր հիշողություններով։
Սթոունը Մադուրոյին է նվիրել իր «Միացյալ Նահանգների չպատմված պատմությունը» ֆիլմը, որում խոսքը նախորդ դարում ԱՄՆ-ի կյանքի առավել կարևորագույն իրադարձությունների մասին է։
Ռեժիսորը «Սահմանից դեպի հարավ» վավերագրական ֆիլմի հեղինակն է, որտեղ հարցազրույց է վերցրել Ուգո Չավեսից և լատինամերիկյան երկրների մի շարք այլ առաջնորդներից։










