Երգչուհի Ռուսլանան ցուցարարներին կոչ է արել Մայդանում մնալ մինչև դեկտեմբերի 17-ը
Ուկրաինացի երգչուհի Ռուսլանան Կիևի կենտրոնում ցույց անողներին կոչ է արել Անկախության հրապարակում մնալ առնվազն մինչև դեկտեմբերի 17-ը, տեղեկացնում է Взгляд-ը։
«Վեց օր մենք կկանգնենք, ես վստահ եմ»,-ասել է երգչուհին։
Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի երեկոյան՝ բեմից դիմելով ցուցարարներին։
Ուկրաինայի ընդդիմադիր «Ազատություն» միության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել ՆԳՆ-ին և երկրի բանակին միանալ ցուցարարներին։ Նա հավելել է, որ «Բերկուտ» հատուկ ջոկատի մի խումբ հրաժարվել է ավտոբուս նստել և Կիև մեկնել։










