Կեղտոտ փողերի արտահոսքի ծավալներով առաջատարը Ռուսաստանն է

20:45 • 12.12.13

2011 թվականին անցյալ տարվա համեմատությամբ 14%-ով ավելացել է կեղտոտ փողերի արտահոսքը զարգացող երկրներից՝ կազմելով 946 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին նշվում է Global Financial Integrity միջազգային ինստիտուտի հետազոտության մեջ:


Ըստ հետազոտության՝ ամենամեծ արտահոսքը նկատվել է Ռուսաստանից, որտեղից ապօրինաբար դուրս է բերվել 191 միլիարդ դոլար:


Չինաստանից դուրս է բերվել 151 միլիարդ դոլար, Հնդկաստանից՝ մոտ 85 միլիոն դոլար: Հատկանշական է, որ Չինաստանում կեղտոտ փողերի արտահոսքը կազմում է ՀՆԱ-ի 1,5%-ը, իսկ Ռուսաստանում՝ գրեթե 9,5%: 3-րդ տեղում գտնվում է Մեքսիկան, որտեղից դուրս է բերվել 44,19 միլիարդ դոլար: