Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումը ավարտվեց. Վերջինս մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար

16:06 • 12.12.13

17.17

______________________________

 

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Այն տևեց շուրջ մեկ ու կես ժամ:

 

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում ընթացող հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը դուրս եկավ միայնակ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդիպման մանրամասները լրացուցիչ կտեղեկացնի:


Տեղեկացնենք, որ Ահմեթ Դավութօղլուն քիչ հետո մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար:

 

16.06

______________________________

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը։ Նշենք, որ հանդիպումը փակ է, լրագրողներ չեն մասնակցում։


Նշենք, որ այսօր Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր լրագրողների հարցերին ասելով. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ»։