Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների. Էդվարդ Նալբանդյան

13:37 • 12.12.13

Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրության մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է՝ դրանք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների. այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին:


Պատասխանելով հարցին, թե թուրքական մամուլում հրապարակումներ էին եղել, որ թուրքական կողմը պատրաստվում է Հայաստանին նոր առաջարկներ ներկայացնել, Նալբանդյանը պատասխանեց. «Թուրքական կողմի փորձերը՝ խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման հետ փոխկապակցելու վերաբերյալ, անհիմն են և ապարդյուն»:


Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներ նախատեսվում են ՍԾՏՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում Թուրքիայի արտգործնախարարի հետ: «Թե ինչ քննարկեցինք, կհայտնենք հանդիպումից հետո»,- խոստացավ Էդվարդ Նալբանդյանը: