Պուտինը հնարավոր է վերացնի քաղաքապետերի ընտրությունները Ռուսաստանում

10:40 • 12.12.13

Ռուսաստանում հնարավոր է այլևս քաղաքապետերի ընտրություններ չանցկացվեն և նրանք միայն նշանակվեն. «Էխո Մոսկվիի» տվյալով՝ նման հայտարարություն կարող է անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանին հղվելիք իր ուղերձում:

 

Ըստ աղբյուրի` այս կերպ իշխանությունները կարձագանքեն շրջանների ղեկավարների և տարբեր քաղաքապետերի միջև գրանցված կոնֆլիկտներին:

 

Ավելի վաղ այս մասին հայտնել էր «Դոժդ» հեռուստաընկերությունը` վկայակոչելով նախագահի աշխատակազմից իր աղբյուրը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է:

 

Ըստ այդմ` ենթադրվում է, որ այսօր Պուտինը կառաջարկի, որպեսզի քաղաքապետերը լինեն նահանգապետերի դրածոները: Դրան զուգահեռ՝ կարող են լուծարվել տեղական օրենսդրական ժողովները:

 

2006-ին հայտարարվել էր տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում, որով Ռուսաստանի մի շարք քաղաքներում զգալիորեն սահմանափակվել էին քաղաքապետերի լիազորությունները: