Ավստրալիայում չեղյալ են համարվել օրերս կնքված միասեռ ամուսնությունները

09:43 • 12.12.13

Ավստրալիայի Բարձր դատարանը որոշում է կայացրել չեղարկել այդ երկրի բոլոր միասեռ ամուսնությունները, հայտնում է ABC-ն: Ավելին` դատարանը դաշնային օրենսդրությանը դեմ է ճանաչել միասեռ ամուսնությունների օրինականացումը:

 

Դատարանը սահմանել է, որ 1961-ի օրենքով՝ ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև:

 

Ավստրալիայում միասեռ ամուսնություններն օրինականացնող ակտը (միայն մայրաքաղաքի շրջանում) ուժի մեջ էր մտել 2013-ի դեկտեմբերի 7-ին:
 

Այն ժամանակ մայրաքաղաք Կամբերայում գրանցվել էր 27 միասեռ ամուսնություն, որոնք այժմ չեղյալ կհայտարարվեն:

 

Ավելի վաղ Ավստրալիայի նոր վարչապետը խոստացել էր պայքարել միասեռ ամուսնությունների դեմ:
Ներկայում միասեռ ամուսնությունները թույլատրված են 15 այլ երկրներում: