Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում

09:14 • 12.12.13

NordStar Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկ քաղաքի (ՌԴ) «Եմելյանովո» օդանավակայանում, տեղեկացնում է Лента.ру-ն։

 

Ինքնաթիռում, որը Կրասնոյարսկից Նորիլսկ էր ուղևորվում, գտնվել է 120 մարդ՝ 113 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

 

Թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է սրահում ճնշման անկման մասին։

 

Վթարային վայրէջքի վայր է ուղարկվել 46 մարդ, ներառյալ՝ 38 փրկարար և 15 միավոր տեխնիկա։ Վայրէջքը հաջող է իրականացվել, և ուղևորներից ոչ մեկ չի տուժել։ Միջադեպի պատճառները ճշտվում են։