Թաիլանդի ընդդիմության առաջնորդին մարդասպանության մեղադրանք է ներկայացվել
Թաիլանդում շարունակվում են իշխանությունների հրաժարականի պահանջի շուրջ զարգացումները: Associated Press-ը հայտնում է, որ ցուցարարներն անջատել են վարչապետի նստավայրի հոսանքը, պահանջում են, որպեսզի ոստիկանները հեռանան:
Միևնույն ժամանակ The Guardian-ը հայտնում է, որ ընդդիմության առաջնորդին` նախկին վարչապետ Աբհիսիթ Վեջաջիվային, մարդասպանության մեղադրանք է ներկայացվել:
Նա պաշտոնապես մեղադրվել է 2010-ի հուզումների ժամանակ երկու սպանության համար, երբ ինքը դեռ իշխանության գլուխ էր և ամբոխի վրա կրակ բացելու հրահանգ էր տվել:
2010-ին հակակառավարական ակցիաների ժամանակ Թաիլանդում 90 մարդ էր զոհվել:










