Զգոն եղեք, հանրապետության մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի. Ոստիկանություն
Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 15.00-ի դրությամբ, փակ է Սարավանը` Վայքից Սիսիան ճանապարհահատվածում, դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի-Գավառ, Ամասիա, Սպիտակ, Ալավերդի, Դիլիջան ճանապարհահատվածները: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ ոստիկանություն










