Pussy Riot-ի աղջիկների գործով վճիռները կվերանայվեն

12:43 • 12.12.13

Ռուսաստանի Գերագույն դատարանը հրահանգել է վերանայել Pussy Riot սկանդալային խմբի աղջիկների դատավճիռները, հայտնում է France Presse-ը:

 

Գերագույն դատարանը գտել է, որ Մոսկվայի Խամովնիկի թաղամասի դատարանը չի ապացուցել, թե Pussy Riot-ն առաջնորդվել է ատելություն սերմանելու մղումով և թիրախավորել է հասարակական խմբի:

 

Աղբյուրը նշում է, որ սա տեղի է ունենում աղջիկների ազատ արձակումից 3 ամիս առաջ:

 

Խոսքը 2012-ից ազատազրկված Մարիա Ալյոխինայի և Նադեժդա Տոլոկոննիկովայի մասին է, ովքեր պետք է երկամյա ազատազրկում կրեին:

 

Նույն առիթով Life News-ը հայտնում է, որ դատավճռի վերանայման պատճառն աղջիկների` երեխաներ ունենալու հանգամանքն է:
 

Հիշեցնենք, որ խմբի անդամները սադրիչ ակցիա էին իրականացրել Փրկչի տաճարում։