ՌԴ-ում օտարերկրացիներին կստիպեն աշխատանքի ժամին շփվել միայն ռուսերենով
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորներն օրինագիծ են ներկայացրել Պետդումա, որն արգելում է ռուսներին և Ռուսաստանում աշխատող օտարերկրացիներին` աշխատանքի ժամին աշխատավայրում խոսել օտար լեզվով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նախատեսվում է փոփոխություններ իրականացնել «Ռուսաստանի Դաշնության պետական լեզվի մասին» օրենքում: Ինչպես նշել են նախաձեռնության հեղինակները՝ գործող օրենքում բացակայում է այն կետը, որն արտասահմանցիներին և քաղաքացիություն չունեցող անձանց կպարտադրի աշխատավայրում խոսել միայն պետական լեզվով կամ՝ ՌԴ շրջանների պաշտոնական լեզուներով:
Լիբերալ-դեմոկրատների խոսքով՝ նմանօրինակ օրենսդրական ակտեր տարիներ շարունակ կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Այդ երկրները այդ կերպ պաշտպանում են իրենց հարազատ լեզուն և իրենց քաղաքացիներին:










