Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ փախել զորամասից. panorama.am
Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել է զորամասից: Այդ մասին Panorama.am-ին հայտնի է դարձել ՊՆ-ից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում 10.12.2013թ.` ժամը 18:10-ի սահմաններում, հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Հիշեցնենք նաև, որ շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը նույն օրը երեկոյան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու ու անջատել է հեռախոսը:










