Կարևոր է յուրաքանչյուր վրացու համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ. Թբիլիսիի քաղաքապետ

13:49 • 12.12.13

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի համար կարևոր է յուրաքանչյուր վրացու համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ: Այդ մասին նա լրագրողներին ասել է ուկրաինացի ժողովրդի աջակցությանն ուղղված ակցիայի ժամանակ, գրում է Грузия Online-ը:


Ինչպես նշել է Ուգուլավան, եթե Ուկրաինան կարողանա, ապա Վրաստանը ևս կկարողանա:

 

««Վարդերի հեղափոխությունից» և «Նարնջագույն հեղափոխությունից» հետո մեր գործընկերներից, ընկերներից, Վրաստանի երկրպագուներից, այդ թվում՝ ուկրաինացիներից, մենք միշտ լսել ենք, որ եթե կարողացել է Վրաստանը, ապա Ուկրաինան ևս կկարողանա»,- ասել է Ուգուլավան և հավելել, որ այդ առումով Վրաստանը մոդել է եղել ոչ միայն «նարնջագույն», այլև հաջորդ կառավարության համար:

 

«Հենց այդ պատճառով է կարևոր մեր յուրաքանչյուր քաղաքացու համերաշխությունը մի ժողովրդի հետ, որը ցանկանում է այնտեղ, որտեղ իր տեղն է»,- նշել է քաղաքապետը:

 

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ի նշան ուկրաինացի ժողովրդին աջակցության քաղաքապետարանի պատմական շենքը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով: