ԱՄՆ-ում լճի հատակին հայտնաբերվել են մոտ 150 տարի առաջ խորտակված նավի մնացորդներ
Մոտ 150 տարի առաջ խորտակված Keystone State շոգենավի մնացորդները հայտնաբարվել են ամերիյան Հուրոն լճի հատակին: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Դեթրոյթից Միլուոքի ուղևորվող շոգենավում ճեղքվածք էր առաջացել, ինչի հետևանքով նավը խորտակվել էր 1861 թվականին. զոհվել էր 33 մարդ:
Այս տարվա հուլիսին հիդրոլոկատորի միջոցով նավը հայտնաբարել էր «գանձեր որոնող» Դևիդ Թրոթթերը: Երեք ամսվա ընթացքում ջրասուզակները 30 անգամ սուզվել էին ջրի հատակը, որպեսզի ամբողջությամբ զննեն խորտակված նավը:










