ԱՄՆ նախագահը և փոխնախագահը միմյանց նվերներ չեն մատուցում Սուրբ Ծննդյան տոնին. ԶԼՄ-ներ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ նվերներ չեն փոխանակում Սուրբ Ծննդյան տոնին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով TMZ-ին:
«Մենք միմյանց նվերներ ենք տալիս ծննդյան օրերին, սակայն նվերներ չենք փոխանակում Սուրբ Ծննդյան տոներին»,-հայտարարել է փոխնախագահը: Սակայն Բայդենը հավելել է, որ Օբաման նրան հիանալի նվեր է մատուցել իր ծննդյան օրը:
ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ շատ բարդ է խանութներում նվեր որոնել մոլորակի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի համար: Ըստ տեղեկությունների՝ Օբաման և Բայդենը միմյանց նվիրում են գոլֆի հետ կապված իրեր, որովհետև նրանք սիրում են այս սպորտային խաղը:










