Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի
11:16 • 13.12.13
Անհայտ ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 29 շենքից դեպի բակ տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով դեկտեմբերի 12-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Placeholder










