Բրյուսելը շրջափակված է ցույցերով

13:05 • 13.12.13

Բազմահազար ավտոմեքենաների մասնակցությամբ խցանումները, հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումներն այսօր լուրջ խնդիրներ են առաջացրել Բրյուսելի բնակիչների համար։

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, քաղաքի կաթվածահար լինելու պատճառը միաժամանակ մի քանի արհմիությունների կողմից իրականացվող բողոքի ակցիաներն են։

 

Առավոտից Բրյուսել ցույցերի են ժամանում հրշեջները։ Քիչ անց կսկսվի արվեստի գործիչների ակցիան։ Դեռևս նախօրեին սկսվել են գործադուլները, փողոց են դուրս գալիս նաև արդարադատության աշխատակիցները։

 

Իշխանությունները վարորդներին խորհուրդ են տալիս խուսափել Բրյուսելի կենտրոնում երթևեկելուց։ Ակցիաներ են ակնկալվում նաև Բելգիայի այլ խոշոր քաղաքներում։

 

Ցուցարարները դիմում են տարբեր պետական հաստատությունների, սակայն նրանց պահանջները շատ չեն տարբերվում։ Խոսքը հիմնականում աշխատանքի պայմանների, հեռանկարների բացակայության և աշխատատեղերի քիչ լինելու մասին է։