Կահիրեում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ձյուն է եկել (լուսանկարներ)

16:57 • 13.12.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ձյուն է եկել։ Օդերևութաբանները ջերմաստիճանի ռեկորդ են գրանցել նաև օրվա ցերեկային ժամերին՝ +7C աստիճան, ինչը դարձել է ամենացածր ջերմաստիճանը վերջին 122 տարվա ընթացքում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Առավոտյան Կահիրեի որոշ շրջաններում գրանցվել է +3C։ Ձյուն է տեղացել նաև անապատում, իսկ մայրաքաղաքի կենտրոնում գիշերվանից չի դադարում անձրևը։ Իրավիճակը բարդանում է սառը քամիների պատճառով։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ սառցակալման հետևանքով Կահիրեում արդեն մեկ մարդ է զոհվել։

 

Ալեքսանդրիայում եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Քաղաքային բոլոր ծառայությունները բարձր պատրաստվածության են բերվել։ Փակվել են նավահանգիստները, փակ է Շարմ էշ Շեյխի ավտոմայրուղին, որտեղ հորդառատ անձրևները չեն դադարում շաբաթվա սկզբից։

 

Photo credits: Yusuf Akram

Photo credits: Ahmad Fouad

Alexandria Sporting Club